Jump to content

Թագավորի գյովնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորի գյովնդ պարը «ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ» ամենամսյա միջոցառման ժամանակ

Թագավորի գյովնդը (նաև՝ «Թագվորաց գյովնդ», «Թագվորի գյովնդ») հայ ավանդական պարանմուշ է։ Այն հիմնականում պարել են հարսանիքների ժամանակ. թագավոր բառն այստեղ պետք է հասկանալ որպես փեսա։ Բռնվածքը ճկույթներով է, ժամանակին պարել են ձեռքերին աշտանակներ բռնած։

Ձեռքերը պահվում են կրծքավանդակի բարձրությամբ։ Յուրաքանչյուր քայլի ժամանակ կատարվում է երկուական մանր զսպանակ։

Մեկ պարային պարբերության քայլերն են.

  1. Աջ ոտքը պոկվում է գետնից և կլորավուն շարժումով տարվում աջ
  2. Միացնում ենք վերջինիս ձախ ոտքը
  3. Աջ ոտքը տարվում է աջ
  4. Ձախ ոտքը պոկվում է գետնից և կլորավուն շարժումով դրվում գետնին
  5. Կատարվում է 3-րդ քայլը
  6. Կատարվում է 2-րդ քայլը

Ձախից աջ շարժվելու ընթացքում շարժվում են նաև ձեռքերը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]